Փաշինյանը շարունակում է իր հանդիպումները

ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հանդիպում է ունեցել ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիայի հետ։

«Իմ բարեկամական ուղերձը հղեցի Արգենտինայի ժողովրդին եւ կառավարությանը եւ հույս հայտնեցի, որ մեր երկրում տեղի ունեցող փոփոխությունները նոր արգենտինական ներդրումներ կբերեն Հայաստան, մանավանդ որ այս պահին էլ մեր երկրում արգենտինական ներդրումները բարեհաջող զարգանում են եւ անշուշտ կշարունակեն զարգանալ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել