ՀՀ արդարադատության նախարարությունը խնդրում է հավաքի մասնակիցներին հարգել այլոց իրավունքները և չխոչընդոտել նախարարության գործունեությունը. ԱՆ

ՀՀ արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարության մուտքի շրջափակումը սահմանափակում է Հայաստանի Հանրապետության այլ քաղաքացիների՝ ՀՀ արդարադատության նախարարության կողմից տրամադրվող մի շարք կարևոր և հրատապ ծառայություններ ստանալու հնարավորությունը:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Տեղեկացնենք, որ ՀՀ արդարադատության նախարարության շենքում գործող ընդունարանը մատուցում է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտի մի շարք ծառայություններ, մասնավորապես, ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքի տրամադրում, փաստաթղթերի միջազգային վավերացում (ապոստիլ), օտարերկրյա քաղաքացիների մասնակցությամբ ամուսնության թույլտվության վերաբերյալ տեղեկանքների տրամադրում և այլն:

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ արդարադատության նախարարությունը խնդրում է հավաքի մասնակիցներին հարգել այլոց իրավունքները և չխոչընդոտել նախարարության գործունեությունը»,-ասվում է հաղորդագրությունում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել