ՀՀ արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարության մուտքի շրջափակումը սահմանափակում է Հայաստանի Հանրապետության այլ քաղաքացիների՝ ՀՀ արդարադատության նախարարության կողմից տրամադրվող մի շարք կարևոր և հրատապ ծառայություններ ստանալու հնարավորությունը:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Տեղեկացնենք, որ ՀՀ արդարադատության նախարարության շենքում գործող ընդունարանը մատուցում է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտի մի շարք ծառայություններ, մասնավորապես, ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքի տրամադրում, փաստաթղթերի միջազգային վավերացում (ապոստիլ), օտարերկրյա քաղաքացիների մասնակցությամբ ամուսնության թույլտվության վերաբերյալ տեղեկանքների տրամադրում և այլն:
Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ արդարադատության նախարարությունը խնդրում է հավաքի մասնակիցներին հարգել այլոց իրավունքները և չխոչընդոտել նախարարության գործունեությունը»,-ասվում է հաղորդագրությունում: