Ազգային ժողովի հատուկ նիստում այս պահին պատգամավորների հարցերին պատասխանում է վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը նկատեց, որ նայել է նախընտրական ծրագիրը, որտեղ սոցիալական ոլորտի հետ կապված որևէ հարց ընդգրկված չի եղել. «Եվ թվում է, որ ձեր դաշինքի ծրագիրը պետք է դարձնեք ապագա ձեր քաղաքականություն: Ձեր ծրագրում նշված էր, որ ՀՀ ազգաբնակաչությունը 20 տարում պետք է կրկնապատկվի և դառնա 5,6 միլիոն, այն պարագայում, երբ մեր ծրագրում ընդգրկված 4 միլիոնին Դուք դեմ եք քվեարկել: Դեմ եք քվերակել, որովհետև քի՞չ էր, թե անհնար էր դա անել: Խնդրում են ներկայացրեք նաև Ձեր ծրագիրը կենսաթոշակների, աշխատավարձի և աղքատության հետ կապված»:
«Ես չգիտեմ այդ 4 միլիոնի հետ կապված դրույթին «դեմ եք քվերակել» ասելով ինչ նկատի ունեք, բայց հնարավորության դեպքում ես դեմ կքվեարկել, որովհետև դա սուտ է: Մի երկրում, որտեղ ոստիկանական, քաղաքական, հարկային տեռոր է տեղի ունենում այդ երկրում բնակչությունը չի կարող ավելանալ: Արտագաղթը արձագանք է այն բոլոր տեռորների, որոնք տեղի են ունենում Հայաստանում՝ այս 20 տարիների ընթացքում: Ես հիմա պաշտոնապես հայտարարում եմ, որ այդ էջը փակված է: Աղքատության և սոցիալական հարցերի հետ կապված շատ պարզ լուծում կա: Մենք ունենք համապատասխան բյուջետային եկամուտներ, և ընդհանրապես եկամուտներ, տնտեսություն, որը ի վիճակի է ապահովել մարդկանց նվազագույն և գուցե մի փոքր ավել կարիքները: Այսօր տեղի ունեցող փոփոխութոյւնենրից մեկի պատճառն էլ այն է, որ հայ հանրություն հասկացել է, որ այդ խնդրի լուծման համար այլևս չի կարելի հույս կապել իշխող մեծամասնության հետ: Տասնյակ զանգեր եմ ստանում Սփյուռքի մեծահարուստներից, որոնք ասում են, որ օր առաջ գալու են և Հայաստանում ներդրումներ են անելու: Մարդիկ ՀՀ-ում ներդրում չեն անում, որովհետև նրանք չեն ուզում այս իրականության հետ, այսինքն՝ 20 օր առաջ գոյություն ունեցող իրականության հետ առնչվել: Մեր տնտեսությանը սպասվում է թռիչքաձև զարգացում»,-նշեց Նիկոլ Փաշինյանը: