ՀՀ Ազգային հերոս, երգիչ Շառլ Ազնավուրի վիճակը, որին համերգի փորձի ժամանակ տեղափոխել էին Սանկտ Պետերբուրգի հիվանդանոց, բժիշկները բավարար են գնահատում: Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից:
«Նրա մեջքն էր բռնվել և հենց այդ պատճառով ստիպված էինք հետաձգել համերգը: Բժիշկները հետազոտություններ են անցկացրել: Մեզ հայտնեցին, որ դա մկանային կծկում է եղել: Հիմա Շառլ Ազնավուրը հյուրանոցում է, հանգստանում է»,-գործակալությանը հայտնել է աղբյուրը:
Պլանավորված համերգը տեղափոխվել է: