«Ելք» խմբակցությունը հայտարարել է վարչապետի պաշտոնում առաջադրած թեկնածուի անունը

«Ելք»  դաշինքը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ Հայաստանի վարչապետի պաշտոնում առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր Նիկոլ Փաշինյանին:

 «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետւթյան սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, 140-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «ԵԼՔ» խմբակցությունը 2018թ․ ապրիլի 26-ին գումարված խմբակցության նիստում

ո ր ո շ ե ց

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում թեկնածու առաջադրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, «ԵԼՔ» խմբակցության ղեկավար Նիկոլ Վովայի Փաշինյանին»։

«ԵԼՔ» խմբակցության պատգամավորներ՝

ՓԱՇԻՆՅԱՆ ՆԻԿՈԼ ՎՈՎԱՅԻ 098
ԳՈՐԳԻՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՍԱՄՎԵԼԻ 096
ԶԵՅՆԱԼՅԱՆ ԱՐՏԱԿ ՀԱՅԿԱԶԻ  093
ԹԱՆԴԻԼՅԱՆ ՄԱՆԵ ՎԱՆՅԱՅԻ  095
ՄԱՐՈւՔՅԱՆ ԷԴՄՈՆ ՀՐԱՉԻԿԻ 090
ՄԻՐԶՈՅԱՆ ԱՐԱՐԱՏ ՍԱՄՎԵԼԻ  097
ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՍԱՍՈւՆ ՄԵԽԱԿԻ  092
ՆԱԶԱՐՅԱՆ ԼԵՆԱ ՌԱՖԱՅԵԼԻ  094

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել