Երևանի տարբեր հատվածներում շարունակվում են բողոքի ակցիաները. փակվել է նաև Սևան-Երևան միջպետական ճանապարհը

Ցուցարարները երկու կողմից  փակել են Սևան-Երևան միջպետական ճանապարհը:

Նրանք հայտարարել են, որ ճանապարհը կբացեն եթե հրաժարական ներկայացնեն Հայաստանի Հանրապետական կուսակցությունն և վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը:

Հիշեցնենք, որ փակ է նաև Չարբախ տանող ճանապարհները, Շիրակի փողոցը, Ծիծեռնակաբերդի խճուղին, Գարեգին Նժդեհի հրապարակի հարակից փողոցները, Հալաբյան փողոցը: Նիկոլ Փաշինյանը երթի մասնակիցների հետ այժմ Էրեբունի վարչական շրջանում է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել