Կենտրոնական բանկի մոտ ցուցարարները ճանապարհը փակել են։ Ոստիկանությունը այդ հատվածով փորձում էր անցկացնել զրահամեքենան և փշալարերը։
Ցուցարարները սկզբում թույլ չէին տալիս նրանց անցնել, սակայն հետո ոստիկաններին հաջողվեց տեխնիկայի հետ միասին հեռանալ:
Ամբողջը տեղափոխվեց Մելիք Ադամյան փողոց, որտեղ գտնվում է ՀՀԿ շտաբը: