Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցական ուղերձ է հղել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այսօր ցավակցական ուղերձ է հղել Պոլսո Հայոց պատրիարքարանին՝ 1915 թվականի ողբերգական իրադարձությունների հետ կապված: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այսօր դուք Առաջին համաշխարհային պատերազմի դժվարին ու բարդ պայմաններում մահացած Օսմանյան կայսրության քաղաքացի հայերի հիշատակը հարգելու համար միախմբվել եք Պոլսո Հայոց պատրիարքարանի տանիքի ներքո: Կյանքից զրկված օսմանյան հայերին ևս մեկ անգամ հարգանքով հիշատակում և նրանց երեխաներին ու թոռներին անկեղծ ցավակցություններս եմ հայտնում:

Այս կապակցությամբ հոգու խաղաղություն և ողորմություն եմ խնդրում նույն ժամանակահատվածում հիվանդությունների, գաղթերի, պատերազմի ու բախումների հետևանքով մահացած միլիոնավոր օսմանյան քաղաքացիների համար»,-նշված է ուղերձում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել