Այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկված 24 այլընտրանքային աշխատանքային ծառայողների դրամական բավարարման գումարները վճարելու նպատակով բյուջեից գումար կհատկացվի

 Հայաստանի Հանրապետության կառավարությունը նոր որոշում է ընդունել, որի համաձայն՝

2017 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկված 24 այլընտրանքային աշխատանքային ծառայողների դրամական բավարարման գումարները վճարելու նպատակով  2018 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին կհատկացվի 7 միլիոն 920 հազար դրամ:

Սահմանվել է, որ`

1) սույն որոշման հավելվածներում նշված մարմինները այլընտրանքային աշխատանքային ծառայողների դրամական բավարարման գումարները պետք է վճարեն այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրի կազմակերպությունների միջոցով.

2) տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը տրամադրված գումարների բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի իրավունքները փոխանցվում են Երևանի քաղաքապետարանին` Երևան քաղաքի այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրի կազմակերպությունների միջոցով այլընտրանքային աշխատանքային ծառայողների դրամական բավարարման գումարները վճարելու համար:

Որոշումն ընունվել է ապրիլի 12-ին, ուժի մեջ է մտել ապրիլի 14-ին:

Հավելված N 1 ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 401-Ն որոշման

Հավելված N 2 ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 401-Ն որոշման

Հավելված N 3 ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 401-Ն որոշման

 

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել