Երևանի հիվանդանոցներում բուժվում է հանրահավաքների ընթացքում տուժած 4 քաղաքացի

Ապրիլի 23-ին, ժամը 11։00-ի դրությամբ Երևանի հիվանդանոցներում բուժվում է հանրահավաքների ընթացքում տուժած 4 քաղաքացի։ Այս մասին տեղեկանում ենք առողջապահության նախարարությունից։

Նրացից 1-ը բուժում է ստանում «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում, 1-ը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և 2-ը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոններում։

Բոլոր տուժածներն անցել են անհրաժեշտ հետազոտություններ և ստանում են համապատասխան բուժում։ Նրանց առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել