Ո՞ր դեպքերում են տեղական տուրքի և տեղական վճարի մասով ավել վճարված գումարները հետ վերադարձվում

«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ Օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝  տեղական տուրքի և (կամ) տեղական վճարի և (կամ) ավել վճարված գումարները ենթակա են վերադարձման` տեղական տուրք և (կամ) վճար վճարողի կողմից համայնքի ղեկավարին ներկայացված դիմումի հիման վրա` դիմումը ներկայացնելուն հաջորդող 30 աշխատանքային օրվա ընթացքում:

Տեղական տուրքը և (կամ) վճարը ենթակա է վերադարձման, եթե`

  • տեղական տուրքը և (կամ) վճարը վճարվել է ավելի, քան համայնքի ավագանու սահմանած դրույքաչափը.
  • տեղական տուրքը և (կամ) վճարը վճարվել է ավելի, քան հաշվարկվել է տուրք կամ վճար հաշվարկող պաշտոնատար անձի կողմից.
  • տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մերժվել է սույն օրենքով սահմանված թույլտվությունների տրամադրումը կամ գործողությունների կատարումը (վավերացումը):

Տեղական տուրք և (կամ) վճար վճարողի գումարի վերադարձի վերաբերյալ դիմումը կարող է մերժվել գումարի չափի հիմնավորման անհրաժեշտ և բավարար հիմքերի բացակայության դեպքում:

Իրազեկման աղբյուրը՝ «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ Օրենք 17-րդ հոդված

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել