Ռուսաստանի քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որ Կեմերովոյում «Զիմնյայա Վիշնյա» առևտրի կենտրոնում հրդեհի հետևանքով զոհվածների թիվը 60 է, այլ ոչ թե 64:
Հիշեցնենք, որ հրդեհը տեղի է ունեցել մարտի 25-ին, 60 զոհերի թվում 40-ից ավելի երեխա կար: Կրակի բռնկման պահին առևտրի կենտրում հակահրդեհային ահազանգը չի աշխատել, իսկ տարհանման ելքերը հիմնականում արգելափակված են եղել:
Հրդեհի գործով ձերբակալված է 7 անձ: