Պարտապանի գույքի վրա արգելանք դնելը չի խոչընդոտի աքսային մարմինների կողմից ապրանքների բացթողմանը

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում գործադիրը հավանություն է տվել ««Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը։

Այս մասին տեղեկացանք վարչապետի աշխատակազմից։

Նախագծի ընդունման արդյունքում կամրապնդվեն սեփականության իրավունքի առավել արդյունավետ պաշտպանության իրավական հիմքերը: Հիմնավորման համաձայն՝ անհրաժեշտ է այնպիսի ժամկետ սահմանել, որը հնարավորություն կստեղծի սեփականատիրոջը և սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցող անձանց արդյունավետորեն իրացնել իրենց բողոքարկման իրավունքը: Օրինագծով հանրային գերակա շահ ճանաչված սեփականության նկարագրության արձանագրության բողոքարկման համար նախատեսվել է մեկամսյա ժամկետ:

Հավանություն է տրվել ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծի ընդունման արդյունքում կվերանան անձի գույքի կամ դրամական միջոցների արգելանքի առկայության դեպքում մաքսային մարմինների կողմից ապրանքների բացթողման գործընթացի իրականացման ժամանակ առաջացող խոչընդոտները: Օրենքի նախագծով սահմանվել է, որ պարտապանի գույքի վրա արգելանք դնելը չի խոչընդոտում մաքսային մարմինների կողմից ապրանքների բացթողման գործընթացը, բացառությամբ այն դեպքի, երբ արգելանքը կիրառված է արտահանվող ապրանքի նկատմամբ: Սահմանվել է նաև, որ նշված դրույթը չի կիրառվում Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի համապատասխան հոդվածով սահմանված դեպքերում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել