Ինչպե՞ս և ու՞մ կողմից կարող են տնօրինվել անձի կուտակային միջոցները, եթե նա մահանում է մինչև 63 տարին լրանալը

Մինչև կենսաթոշակային տարիքը` 63 տարին լրանալը, անձի մահվան դեպքում պարտադիր կուտակային միջոցները ժառանգության կարգով փոխանցվում են անձի ժառանգներին:Վերջինների ընտրությամբ` մասնակցի կենսաթոշակային միջոցները կարող են փոխանցվել նրանց կենսաթոշակային հաշիվներին կամ, դիմումի համաձայն, ամբողջությամբ վճարվել միանվագ վճարի տեսքով: Անձի` մինչև 63 տարին լրանալը, մահվան դեպքում կուտակային միջոցները կմնան պարտադիր կենսաթոշակային ֆոնդում և 3 տարի կկառավարվեն ֆոնդի կառավարչի կողմից: 3 տարվա ընթացքում ժառանգներ ի հայտ չգալու և փայերը չժառանգելու դեպքում, կուտակային միջոցները` սահմանված կարգով, կճանաչվեն անժառանգ և կփոխանցվեն ՀՀ պետական բյուջե:

Իրազեկման աղբյուրը՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդված։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել