Որո՞նք են հանրային քննարկումներին ներկայացվող պահանջները

«Նորմատիվ իրավական ակտերի մասին»  ՀՀ Օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝

  1. Հանրային քննարկումը կազմակերպում է ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը կամ Կառավարության անդամը:
  2. Հանրային քննարկումների տևողությունն առնվազն 15 օր է:
  3. Հանրային քննարկումներն անցկացվում են սույն հոդվածով սահմանված մարմնի կողմից նորմատիվ իրավական ակտի նախագիծը և դրա ընդունման հիմնավորումը շահագրգիռ մարմիններ ներկայացնելու հետ միաժամանակ հրապարակելու միջոցով:
  4. Հանրային քննարկումների անցկացման արդյունքները և դրանց հիման վրա լրամշակված նորմատիվ իրավական ակտի նախագիծը նույնպես հրապարակվում են:
  5. Հանրային քննարկման ենթակա` հանրային քննարկում չանցած Կառավարություն ներկայացված նախագիծը Կառավարությունը կարող է վերադարձնել այն ներկայացնող մարմին:
  6. Հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը սահմանում է Կառավարությունը:

Իրազեկման աղբյուրը՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  ՀՀ Օրենք 4-րդ հոդված:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել