Ի՞նչ է նշանակում սննդամթերքի հետագծելիություն

Սննդամթերքի հետագծելիություն` դա շրջանառության մեջ գտնվող սննդամթերքն արտադրողին և դրա հետագա սեփականատերերին, բացի վերջնական սպառողից, ինչպես նաև սննդամթերքի և (կամ) պարենային (սննդային) հումքի ծագման (արտադրության, պատրաստման) վայրը փաստաթղթերի (թղթային և (կամ) էլեկտրոնային կրիչներով) միջոցով պարզելու հնարավորությունն է:

Սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, սննդային և կենսաբանական ակտիվ հավելումների հետագծելիությունն ապահովվում է սննդի շղթայի բոլոր փուլերում:

Սննդի շղթայի օպերատորները պետք է մշակեն և ներդնեն համակարգեր և ընթացակարգեր, որոնք թույլ կտան նույնականացնել իրենց արտադրանք մատակարարող և իրենց կողմից արտադրանք ստացող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց:

Սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, հետագծելիության ընթացակարգերով իրավաբանական կամ ֆիզիկական անձանց և (կամ) արտադրանքի շարժի վերաբերյալ ստացված տեղեկատվությունը սննդի շղթայի օպերատորները տրամադրում են լիազոր մարմնին վերջինիս պահանջի դեպքում:

Իրազեկման աղբյուրը՝ «Սննդամթերքի անվտանգության մասին»  ՀՀ  Օրենք (2-րդ հոդված 1-ին մաս 32 կետ և 19-րդ հոդված):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել