Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևը նախագահական ընտրությունների ժամանակ, նախնական տվյաներով, հավաքել է ձայների 86.09 տոկոսը: Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի»-ից:
Երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարում է 8 թեկնածու: Ընտրություններում մասնակցության հայտը, ԿԸՀ-ի տվյալներով, կազմել է 74.51 տոկոս:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի Սահմանադրությունում ավելի վաղ սահմանված փոփոխությունների համաձայն՝ վերացվել է նախագահական ժամկետների սահմանափակումը և մեկ ժամկետի տևողությունը հասցվել է 7 տարվա, այսինքն, հաջորդ նախագահական ընտրություններն Ադրբեջանում կանցկացվեն 2025 թվականին: