Դանակով զինված տղամարդը Ինդիանապոլիսի կենտրոնում հարձակվել է անցորդների վրա: 3 անձ հիվանդանոց է տեղափոխվել՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով: Այս մասին տեղեկանում ենք ABC15-ից:
Զինված տղամարդը նույնպես հիվանդանոցում է:
Դեպքը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան: Վկաների խոսքով՝ զինված անձը հեծանիվով է հասել քաղաքի կենտրոն, բարձրախոսով ձայներ է արձակել, ինչը խանգարել է մարդկանց: Երբ անցորդները նրան խնդրել են դադարեցնել, նա կանգ է առել և հանել դանակը:
Հիվանդանոց տեղափոխված անձանցից 2-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Կատարվում է քննություն: