Մոսկվայի «Պերսեյ՝ երեխաների համար» առևտրի կենտրոնում հրդեհ է․ զոհ և տուժածներ կան

Մոսկվայի արևելքում գտնվող «Պերսեյ՝ երեխաների համար» («Персей для детей») առևտրի կենտրոնում այսօր՝ ապրիլի 4-ին հրդեհ է բռնկվել։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղումա անելով մայրաքաղաքի արտակարգ իրավիճակների ծառայությանը:

Փրկարարները տարհանում են այցելուներին, կան տուժածներ:

«Հրդեհին տրվել է բարդության 2-րդ աստիճան, կան տուժածներ, այցելուները տարհանվում են փրկարարական սանդուղքով»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Վերջին տվյալների համաձայն մահացել է առևտրի կենտրոնի աշխատակիցը, տուժել են 3 հրշեջներ։

Չորս հարկանի առևտրի կենտրոնը գտնվում է Մալայա Սեմյոնովկա փողոցում, այն կազմում է 6000 քմ։ Առևտրի կենտրոնը գործում է 2009 թվականից։ Այստեղ վաճառվում են մանկական հագուստ, խաղալիքներ և այլ իրեր։ Հարկերից մեկում՝ ատրակցիոների սրահ է։

Տեսանյութը՝ «ՌԻԱ Նովոստի»-իի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել