ՀՀ քրեական օրենսգիրքը նախատեսում է զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունները, որոնց համար նախատեսված է քրեական պատասխանատվություն: Այդ հանցագործություններն են.
- Հրամանը չկատարելը,
- Պետին դիմադրելը կամ նրան զինվորական ծառայության պարտականությունները չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելուն հարկադրելը,
- Պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը,
- Ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը,
- Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում,
- Զինծառայողին վիրավորանք հասցնելը,
- Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը,
- Դասալքությունը
- Անդամախեղելու, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելը,
- Զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը,
- Զինծառայողի կողմից մոլեխաղեր կազմակերպելը կամ դրանց մասնակցելը,
- Զինծառայողի կողմից թմրամիջոց կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութ ապօրինի գործածելը,
- Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը,
- Սահմանապահ ծառայություն կրելու կանոնները խախտելը,
- Պահակային կամ կայազորային ծառայության կանոնագրքային կանոնները խախտելը,
- Ներքին ծառայության կանոնագրքային կանոնները խախտելը,
- Հասարակական կարգը պահպանելու կամ հասարակական անվտանգությունն ապահովելու ժամանակ ծառայություն կրելու կանոնները խախտելը,
- Ռազմական գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը,
- Ռազմական գույքն անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը,
- Ռազմական գույքը յուրացնելը կամ վատնելը,
- Ռազմական գույքը կորցնելը կամ փչացնելը,
- Զենքի, ռազմամթերքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը,
- Զենքը, ռազմամթերքը, ռազմական այլ գույքը, ինչպես նաև շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերը կամ առարկաները մեկ ուրիշին հանձնելը,
- Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը,
- Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ,
- Մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը,
- Թռիչքների կամ դրանց նախապատրաստման կանոնները խախտելը,
- Մարտ վարելու միջոցները հակառակորդին հանձնելը կամ թողնելը,
- Մարտադաշտն ինքնակամ լքելը կամ զենքով գործելուց հրաժարվելը,
- Կամովին գերի հանձնվելը,
- Հանցավոր գործողությունները գերության մեջ գտնվող զինծառայողի կողմից,
- Դիակապտությունը:
Իրավական հիմքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 356-383 հոդվածներ