Կանոնադրության փոփոխությունները ես փորձեցի ինքնուրույն կատարել, բայց դա ինձ չհաջողվեց․ ՀԿ դասընթացի մասնակից

Քաղաքացիական հասարակության 12 ներկայացուցիչ այսօր կազմակերպված դասընթացի շնորհիվ տեղեկացան «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքում կատարված վերջին փոփոխություններին։

Դասընթացը կազմակերպվել էր Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում։ Այն ներկայացրեց ծրագրի ինկուբատորների համակարգող Մարատ Ատովմյանը։

Մարատ Ատովմյանը ներկայացրեց հասարակական կազմակերպությունների մասին օրենքով նախատեսված վերջին փոփոխությունների։ Նա ներկայացրեց նաև, որ օրենսդրական վերջին փոփոխության համապատասխան՝ փետրվարի 4-ից հետո պետռեգիստրում կանոնադրության գրանցման համար պետք է 5000 դրամ պետական տուրք վճարվի։

Նշենք, որ դասընթացի մասնակիցների զգալի մասը կանայք էին։

«Քարավան 88» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Զոյա Ջուլհակյանը նշեց, որ երկարամյա փորձ ունեցող կազմակերպությունը այս ընթացքում շատ խնդիրների է բախվել։ «Կանոնադրության փոփոխության հետ կապված ես փորձեցի ինքնուրույն կատարել դա, բայց ինձ չհաջողվեց, որովհետև ես գիտեմ, որ երկար տարիների ընթացքում, անընդհատ փոփոխություններ՝ որ եղել են, անընդհատ հետ էր վերադարձվում, նորից փոփոխություններ արվում և այլն»,-նշեց նա։ Նա նաև նշեց, որ խնդիր է ունեցել կամավորության հետ կապված, երբ կամավորների աշխատանքը հարկային տեսչությունը համարել է որպես թաքցրած աշխատուժ և տուգանք է նշանակվել։ Զոյա Ջուլհակյանը ողջունեց ՀԿ օրենսդրության մեջ կամավորի ինստիտուտի ներդրումը, ինչը թույլ կտա խուսափել նման խնդիրներից։

«Հիմնադրամում, առայժմ խնդիրներ չկան, փորձում ենք ամեն ինչ հարթել և մեզ հարմարեցնել օրենքի փոփոխություններին»,-ասաց «Հաշվապահների ուսուցման միջազգային կենտրոն» կրթական  հիմնադրամի ներկայացուցիչ Անի Առաքելյանը։

Հիշեցնենք, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ` «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել