Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչության մեջ ներգրավված բոլոր անձիք հայտնաբերվել են

Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչության քննությունը գտնվում է ավարտական փուլում: Այս մասին տեղեկանում ենք Lenta.ru-ից:

Հանցագործության կատրաման համար մեղադրվում է 11 անձ: Նրանց ձերբակալել են:

Քննչական կոմիտեի ներկայացուցիչը հայտնել է, որ քննության բարդությունը կայացել է նրանում, որ ահաբեկչության պատվիրատուն, կազմակերպիչը և կատարողը իրար հետ ծանոթ չեն եղել:

Նշենք նաև, որ 2017 թվականի հոկտեմբերի 31-ին հայտնի դարձավ, որ  Telegram Messenger LLP-ին տուգանել են 800 հազար ռուբլով՝ Ռուսաստանի հատուկ ծառայություններին մի քանի օգտատերերի նամակները չտրամադրելու համար: Դրանցից 2-ը մեղադրվում էին մետրոյում տեղի ունեցած ահաբեկչության համար: Հատուկ ծառայությունները համոզված էին, որ ահաբեկիչները օգտվել են միայն Telegram-ից:

Հիշեցնենք, որ պայթյունը տեղի էր ունեցել 2017 թվականի ապրիլի 3-ին, Сенная площадь  և Технологический институт կայարանների միջև: Զոհվել էր 16 մարդ, այդ թվում՝ մահապարտը՝ 22-ամյա Ակբարժոն Ջալիլովը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել