Լատվիայի ռուսական դպրոցներում դասավանդումը այսուհետ կիրականացվի լատվիերեն

Լատվիայի նախագահ Ռայմոնդ Վայոնիսը երկուշաբթի, ապրիլի 2-ին հաստատել է կրթության մասին օրենքում կատարված փոփոխությունները, որոնց համաձայն այսուհետ Լատվիայի ռուսական դպրոցներում դասավանդումը կիրականացվի միայն լատվիերեն: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:

«Միջնակարգ դպրոցներում լատվիերենով դասավանդումը հնարավորություն կտա բոլոր երիտասարդներին ստանալ որակյալ կրթություն և կառուցել իրենց կյանքը Լատվիայում, որպեսզի այստեղ սովորեն և աշխատեն: Այս օրենքը կձևավորի ավելի միասնակա, ամուր հասարակություն և կամրացնի մեր պետությունը»,-նշել է նախագահը:

Ենթադրվում է, որ բարեփոխումը պետք է անցկացվի քայլ առ քայլ՝ 2019 թվականի սեպտեմբերի 1-ից սկսած և կավարտվի 2021-2022 թվականներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել