Արցախի տարածքում ականազերծման աշխատանքներով զբաղվող HALO Trust միջազգային կազմակերպությունը հրապարակել է Արցախում պայթյունի զոհերի անունները, որոնք զոհվել են Մարտակերտի շրջանի Ղազանչի տեղանքում հակատանկային ականի պայթյունի հետևանքով:
Զոհերն են՝ Պավել Ակոպովը, Սամսոն Ավանեսյանն ու Մարատ Պետրոսյանը:
Տուժածները գտնվում են Ստեփանակերտի հիվանդանոցում: Կազմակերպությունն արդեն տեղեկացրել է կատարվածի մասին զոհերի ու տուժածների ընտանիքներին: Կազմակերպությունը սերտ համագործակցում է տեղի ոստիկանության և իշխանությունների հետ միջադեպի վերաբերյալ ամբողջական փաստեր ստանալու համար: