Հրապարակվել են Արցախում տեղի ունեցած պայթյունից զոհվածների անունները

Արցախի տարածքում ականազերծման աշխատանքներով զբաղվող HALO Trust միջազգային կազմակերպությունը  հրապարակել է Արցախում պայթյունի զոհերի անունները, որոնք զոհվել են Մարտակերտի շրջանի Ղազանչի տեղանքում հակատանկային ականի պայթյունի հետևանքով:

Զոհերն են՝ Պավել Ակոպովը, Սամսոն Ավանեսյանն ու Մարատ Պետրոսյանը:

Տուժածները գտնվում են Ստեփանակերտի հիվանդանոցում: Կազմակերպությունն արդեն տեղեկացրել է կատարվածի մասին զոհերի ու տուժածների ընտանիքներին: Կազմակերպությունը սերտ համագործակցում է տեղի ոստիկանության և իշխանությունների հետ միջադեպի վերաբերյալ ամբողջական փաստեր ստանալու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել