Նոր նախագիծ ԿԳՆ-ի կողմից. դպրոցը կանվանափոխվի

Կրթության և գիտության նախարարությունը նոր որոշման նախագիծ է ներկաացրել e-draft.am-ում (իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք):

Նախարարությունն առաջարկում է կառավարությանը Վանաձորի Մովսես Խորենացու անվան N 17 միջնակարգ դպրոցը անվանափոխել:

Կառավարության կողմից նախագիծը հավանություն ստանալուց հետո այն կկոչվի Վանաձորի Մովսես Խորենացու անվան վարժարան:

Դպրոցին թույլ կտրվի նաև  իրականաց­նելու   միջնակարգ կրթության  2-րդ աստիճան՝ (5-9-րդ դասարաններ), 3-րդ աստիճան՝ (10-12-րդ դասարաններ) հանրա­կրթա­կան հիմնական և  լրացուցիչ ծրագրեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել