Դանակահարություն Արմավիրում. 22-ամյա երիտասարդ է մահացել

Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել մարտի 21-ին Արմավիր գյուղում տեղի ունեցած սպանության վերաբերյալ:

Արյան հետքերով «Օպել» մակնիշի ավտոմեքենան այժմ գտնվում է ՃՈ պահպանման տարածքում, որով Արմավիր գյուղից մի երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց:

Վարորդը տեսել է արնաքամ լինող տղային եւ օգնության հասել: Ժամը 21.55-ին, ոստիկանությունն ահազանգ է ստացել հիվանդանոցից, որ իրենցմոտ դանակահարված երիտասարդ է տեղափոխվել, ախտորոշվել է կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերք:

Հիվանդանոց տեղափոխվելուց 3 ժամ անց 22-ամյա Նարեկ Պողոսյանը մահացել է: Նա դանակի 7 հարված էր ստացել:

Իրավապահները պարզել են, որ երկու երիտասարդներ վիճել են, որն ավարտվել է դանակահարությամբ: Ոստիկանները պարզել են դանակահարողի ինքնություն՝ Նալբանդյան գյուղ բնակիչ Վաղինակ Մ.-ին: Նախնական տվյալներով նրան դուր չի եկել, թե ինչ արագությամբ է Նարեկը վարել մեքենան;

Դեպքից ժամեր անց Վաղինակը ներկայացել է ոստիկանություն ու ձերբակալվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել