Միշտ օգուտ է տվել հասարակություն-կառավարություն երկխոսությունը. խորհրդարանական լսումներ՝ դեղատոմսով դուրս գրվող դեղերի որոշման մասին

Այսօր՝ մարտի 26-ին, Ազգային ժողովում անց են կացվում խորհրդարանական լսումներ՝ դեղատոմսով դուրս գրվող դեղերի որոշման մասին:

«Հայաստանի երիտասարդ բժիշկների ասոցիացիայի» հիմնադիր Գևորգ Գրիգորյանը իր ելույթի ընթացքում նշեց, որ նախարարության ընտրած քաղաքականությունը շատ հեռանկարային  է և իրատեսական, բայց դա մի քանի տարի հետո իրագործելի կլինի, իսկ դեղատոմսերի վերաբերյալ որոշման կիրառելիությունը մեծ խնդիրներ է առաջացնում պրակտիկայում:

«Եթե մենք նայենք դեղատոմսին որպես գաղափար, այն բավականին մեծ պատմություն ունի բժշկության ստեղծման օրվանից, սակայն մենք դեղատոմսի նոր ձևաչափ ունենք, որը մեզ սահմանափակում է 2 դեղով: Այս դեղերը, հնարավոր է, նույն դեղատանը չլինեն, գնային տարբերություններ լինեն 2 տարբեր դեղատներում և մենք հիվանդին զրկում ենք հնարավորությունից այդ դեղատոմսով մի քանի դեղատուն մտնելու: Ասում են՝ կա բազմակի օգտագործման դեղատոմս, սակայն մենք էթիկակական նորմերից դուրս գալով պետք է մեր հիվանդներին հարցնենք՝ արդյո՞ք նրանք ունեն բավարար նյութական միջոցներ այդ դեղերը ձեռք բերելու համար և ունենալու պարագայում միայն գրենք բազմակի օգտագործման դեղատոմս»,-նշել է Գևորգ Գրիգորյանը:

«Հայաստանի երիտասարդ բժիշկների ասոցիացիայի» ՀԿ հիմնադրի խոսքով՝ միշտ օգուտ է տվել հասարակություն-կառավարություն երկխոսությունը, միշտ օգուտ է տվել նրանց համատեղ աշխատանքը. «Դրա վառ օրինակ է հանդիսանում «Կառուցողական երկխոսություն հանձնառություն» ծրագիրը, որի շրջանակներում էլ բարձրաձայնվել է այս խնդրի մասին»:

 Մանրամասները՝ տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել