«Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ընդունվեց՝ 97 կողմ 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Պաշտոնական վիճակագրության մասին օրենքի նախագիծը ընդունվեց՝ 97 կողմ 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը ընդունվեցին 97 կողմ 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Միջազգային պայմանագրերի մասին և կից ներկայացված լրենքների փաթեթը ընդունվեց օրենքի նախագիծը ընդունվեց 88 կողմ, 9 դեմ, 0 ձեռնպահ ձայնով:
«Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը ընդունվեց կողմ 65, 0 դեմ և 31 ձեռնպահ ձայներով:
Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ընդունվեց 97 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով:
Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ընդունվեց 98 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով:
«Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքն ընդունվեց 88 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին Արփինե Հովհաննիսյանի ներկայացրած օրենքի նախագիծը նույնպես ընդունվեց 96 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը նույնպես ընդունվեց ՝ 74 կողմ, 0 դեմ, 23 ձեռնպահ ձայներով:
Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը նույնպես ընդունվեց 97 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով:
«Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Մանե Թանդիլյանի ներկայացրած օրենքի նախագիծը նույնպես ընդունվեց 96 կողմ, 0 դեմ, 1 ձեռնպահ ձայներով:
«Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը նույնպես ընդունվեց 97 կողմ,0 ձեռնպահ,0 դեմ ձայներով:
Ընդունվեցին նաև նախորդ նիստին քննարկված մնացած բոլոր օրենքի նախագծերը: