Կառավարությունը կորոշի տարկետում տրամադրել

Կառավարության հերթական նիստին՝ մարտի 22-ին որոշում կընդունի մի քանի քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տալու մասին։

Նախագիծը գործադիրի անդամների կներկայացնի Սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Հրաչյա Ռոստոմյանը։

Արմեն Վաչագանի Նահապետյանը, Դերենիկ Արսենի Սարգսյանը և Միհրան Վահեի Պետրոսյանը հանդես են գալիս ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության մինչև 19 տարեկանների ազգային հավաքական թիմի  կազմում:

Վերոնշյալի հետ կապված՝ անհրաժեշտություն է առաջացել Արմեն Վաչագանի Նահապետյանին, Դերենիկ Արսենի Սարգսյանին, Միհրան Վահեի Պետրոսյանին տարկետում տալ մինչև 2020 թվականի ձմեռային զորակոչը:

Հիմնավորման համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22‑րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաuտանի Հանրապետության կառավարությունը կորոշի․

  1. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև 2020 թվականի ձմեռային զորակոչը տարկետում տալ՝
  • Արմեն Վաչագանի Նահապետյանին (ծնված` 1999 թվականի հուլիսի 24-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան,  Մաշտոցի ԶԿ),
  • Դերենիկ Արսենի Սարգսյանին (ծնված` 1999 թվականի հոկտեմբերի 13-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Արաբկիրի ԶԿ),
  • Միհրան Վահեի Պետրոսյանին (ծնված` 1999 թվականի սեպտեմբերի 19-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Արաբկիրի ԶԿ)։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել