Ռուսաստանի նախագահի թեկնածու Քսենյա Սոբչակը հայտարարել է, որ այս ընտրությունները ավելի թափանցիկ են անցել, քան անցած ընտրությունները, որոնց ընթացքում նա դիտորդ է եղել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական կայքը:
«Գիտեք, ընդդիմադիր լինելը կարևոր է, բայց քաղաքական գործչի համար կարևոր է նաև ադեկվատ լինելը: Հասկանո՞ւմ եք: Եթե մենք ոչ ադեկվատ ենք գնահատում իրականությունը, ապա մենք ապագա չունենք: Պետք է ընդունել, որ այս ընտրություններին իշախնությունը փոխել էր իր մարտավարությունը և այս ընտրությունները, օրենքի տեսանկյունից, ավելի թափանցիկ էին, քան նախորդը, որին ես որպես դիտորդ էի մասնակցում»,-ասել է Քսենյա Սոբչակը՝ նշելով, որ չնայած դրամ արդեն լսել է մի քանի լուրջ խախտումների մասին:
Նշենք, որ այս պահի դրությամբ հաշվարկվել է ձայների միայն կեսը: Նախնական տվյալներով Քսենյա Սոբչակը 4-րդ տեղում է:
Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 18-ին, Ռուսաստանում ընթանում են նածագահի ընտրությունները: Նախագահի թեկանծուները 8-ն են: