«Այս ընտրությունները ավելի թափանցիկ են անցել, քան նախորդը». Քսենյա Սոբչակ

Ռուսաստանի նախագահի թեկնածու Քսենյա Սոբչակը հայտարարել է, որ այս ընտրությունները ավելի թափանցիկ են անցել, քան անցած ընտրությունները, որոնց ընթացքում նա դիտորդ է եղել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական կայքը:

«Գիտեք, ընդդիմադիր լինելը կարևոր է, բայց քաղաքական գործչի համար կարևոր է նաև ադեկվատ լինելը: Հասկանո՞ւմ եք: Եթե մենք ոչ ադեկվատ ենք գնահատում իրականությունը, ապա մենք ապագա չունենք: Պետք է ընդունել, որ այս ընտրություններին իշախնությունը փոխել էր իր մարտավարությունը և այս ընտրությունները, օրենքի տեսանկյունից, ավելի թափանցիկ էին, քան նախորդը, որին ես որպես դիտորդ էի մասնակցում»,-ասել է Քսենյա Սոբչակը՝ նշելով, որ չնայած դրամ արդեն լսել է մի քանի լուրջ խախտումների մասին:

Նշենք, որ այս պահի դրությամբ հաշվարկվել է ձայների միայն կեսը: Նախնական տվյալներով Քսենյա Սոբչակը 4-րդ տեղում է:

Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 18-ին, Ռուսաստանում ընթանում են նածագահի ընտրությունները: Նախագահի թեկանծուները 8-ն են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել