«Նաիրի» ԲԿ երկու դանակահարված երիտասարդի են տեղափոխել

«Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ մարտի 14-ին ժամը 03։30-ի սահմաններում  «կրծքավանդակի կտրող-ծակող թափանցող վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։ Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց  ոստիկանութ   յան ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը։

«Քաղաքացիները 2-ն էլ 34 տարեկան են։ Կատարվածի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,-նշեց նա:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել