«Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ մարտի 14-ին ժամը 03։30-ի սահմաններում «կրծքավանդակի կտրող-ծակող թափանցող վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։ Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց ոստիկանութ յան ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը։
«Քաղաքացիները 2-ն էլ 34 տարեկան են։ Կատարվածի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,-նշեց նա:
Եվգենյա Համբարձումյան