Դադարեցվել են Գագիկ Հարությունյանի լիազորությունները

Այսօր՝ մարտի 12-ին Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ստորագրել է արձանագրություն, որով դադարեցվել են Գագիկ Հարությունյանի լիազորությունները։ Արձանագրության մեջ նշվում է․

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասով՝ դադարած համարել Գագիկ Հարությունյանի` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել