Շուրջ 5 միլիարդ դրամի տնօրինումը կառավարությունը կփոխանցի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը

ՀՀ 2018թ-ի պետական բյուջեով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը հատկացվել է՝

  • «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» ծրագրով՝ շուրջ 500 միլիոն դրամ,
  • «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» ծրագրով՝ շուրջ 81 միլիոն դրամ։

«Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» ծրագրով ՀՀ կառավարությանը նախատեսվել է շուրջ 5 միլիարդ 880 միլիոն դրամ:

Այժմ, քանի որ վերջին ծրագրի պատվիրատուն ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն է, և այն, որ 2018թ-ին իրականացման ենթակա շինարարական աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթերը պատրաստ են, անհրաժեշտություն  է առաջացել իրականացնելու վերաբաշխում՝  5 միլիարդ 880 միլիոն դրամը՝ կառավարությունից ուղղելով տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացրած նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ այսպիսով փոփոխություն և լրացում կկատարվի «ՀՀ 2018թ-ի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 28-ի  N 1717-Ն որոշման մեջ։

Երկրորդ վերաբաշխումը վերաբերվում է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհացանցի  բարելավման 2 ծրագրերին՝ «Սիմենս» ընկերության հետ 2017թ․ չորրորդ եռամսյակում կնքված ճանապարհային հաշվիչ սարքերի ձեռքբերման վճարումն իրականացնելու համար: 2017թ․ վճարվել է միայն առաջին կանխավճարը՝ պայմանագրային արժեքի՝ մոտ 570 եվրո, 10% գումարի չափով,  որի 90% դեռ վճարման ենթակա է։

Ուստի անհրաժեշտություն է առաջացել «Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհացանցի  բարելավման լրացուցիչ ծրագրից» 5113 հոդվածից կատարել վերաբաշխում՝ «Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհացանցի  բարելավման ծրագրի» 5129 հոդվածին՝ այլ մեքենաներ ու սարքավորումներ հոդվածին՝ 30 հաշվիչների ձեռք բերման նպատակով կնքված պայմանագրային պարտավորությունները կատարելու համար:

Բացի այդ, ՀՀ կառավարության 2017-2022թթ միջոցառումների ծրագրով ամրագրված «Մինչև 2019 թվականի  ավարտը ՀՀ շուրջ 7500 կմ երկարությամբ  ճանապարհային ցանցի  գույքագրում,  քարտեզագրում  և  թվայնացում» դրույթի կատարումն ապահովելու նպատակով, անհրաժեշտություն է առաջացել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը ՀՀ 2018թ-ի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից ճանապարհային ցանցի թվային քարտեզագրման համակարգչային ծրագրային փաթեթների ձեռքբերման նպատակով 2018 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 40 միլիոն դրամ:

Ալիսա Չիլինգարյան 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել