Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն աշխարհում գերմաներենի դասավանդումը խթանելու և օտարերկրյա դպրոցների՝ գերմաներենի բարձր առաջադիմություն ունեցող աշակերտներին պարգևատրելու նպատակով հիմնել է մրցանակային մի ծրագիր, որն իրականացվում է Գերմանիայի դաշնային երկրամասերի կրթության և մշակույթի նախարարների խորհրդի Մանկավարժական փոխանակման ծառայության (ՄՓԾ/PAD) կողմից:
Այն աշակերտները, ովքեր կբավարարեն ստորև ներկայացվող պահանջները, կարող են դիմել Գերմանիայում անցկացվելիք չորսշաբաթյա ուսումնական ծրագրին.
- ծրագրի մեկնարկին աշակերտը պետք է լինի առնվազն 15, առավելագույնը՝ 17 տարեկան,
- առնվազն երկու տարի գերմաներեն սովորած լինի այնպիսի դպրոցում, որտեղ գերմաներենը դասավանդվում է պատշաճ ժամաքանակով,
- ունենա գերմաներենի առնվազն B1 մակարդակ,
- ցուցաբերի միջմշակութային և սոցիալական շփման ունակություններ,
- չլինի ավարտական դասարանում:
Ծրագրին չեն կարող մասնակցել այն աշակերտները, ովքեր մեծացել են Գերմանիայում և այնտեղ դպրոց հաճախելուց հետո են վերադարձել հայրենիք, կամ արդեն իսկ մասնակցել են Միջազգային մրցանակային ծրագրին: Հավակնորդները պետք է ունենան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կամ ներկայացնեն Հայաստանում առնվազն երեք տարվա հիմնական բնակությունը հաստատող փաստաթուղթ:
Այցը տեղի կունենա նախնական տվյալներով 23.06.2018թ. – 22.07.2018թ.:
Հավակնորդներն ամենաուշը մինչև 2018թ. մարտի 22-ը՝ ժամը 16-ը դեսպանու-թյուն պետք է ներկայացնեն հետևյալ հայտաթղթերը.
- էլեկտրոնային տարբերակով լրացված անհատական հարցաթերթիկ,
- անձնագրի լուսանկար
- ծնողների կողմից լրացված համաձայնություն
- անձնագրի պատճեն (անձնագրի առկայության դեպքում)
- դպրոցի գերմաներենի ուսուցչի կողմից տրված բնութագիր, որը պարունակում է տվյալներ աշակերտի լեզվական իմացության, վարքի, սոցիալական շփման ունակությունների և ակտիվության վերաբերյալ:
Տեղեկատվական թերթիկում նշված առողջության վկայականը, ինչպես նախկի-նում, կպահանջվի միայն բանավոր հարցազրույցից հետո՝ նախնական ընտրու-թյամբ անցած մասնակիցներից:
Համաձայն ՄՓԾ տեղեկատվաթերթիկի՝ հայտաթղթերը դեսպանություն պետք է ներկայացնել էլեկտրոնային եղանակով (յուրաքանչյուր էլ. նամակով՝ առավելա-գույնը 6 MB): Հայտերի ընդունման ընթացակարգը դյուրացնելու համար, սակայն, դեսպանությունը որոշել է փաստաթղթերն ընդունել նաև թղթային տարբերակով: Աշակերտներն այսպիսով կարող են ընտրել՝ փաստաթղթերը ներկայացնել էլ. փոստով՝ ուղարկելով [email protected] հասցեին կամ թղթային տարբերակով հանձնել դեսպանություն:
Թերի կամ ուշ ներկայացված դիմումները չեն կարող քննության առնվել:
Ընտրական գործընթացը երկփուլ է և բաղկացած է գրավոր և բանավոր քննու-թյուններից: Բանավոր հարցազրույցին կհրավիրվեն գրավոր քննությունը հաջողությամբ հանձնած մասնակիցները: Գրավոր քննությունը տեղի կունենա 06.04.2018թ. ժամը 10.30-ին, իսկ բանավորը՝ 11.04.2018թ. Գերմաներենի ուսուցման կենտրոնում (Մհեր Մկրտչյան 1):
Քննությունները հաջող հանձնած չորս թեկնածուները պետք է այցելեն դեսպա-նության վստահված բժշկին՝ բուժզննություն անցնելու: Բուժզննությանն աշա-կերտին պետք է ուղեկցի ծնողը:
Մասնակցային նախապայմանների վերաբերյալ մանրամասն շարադրված տեղեկատվաթերթիկները, ինչպես նաև լրացման ենթակա ձևաթղթերը կարելի է ներբեռնել ստորև նշված հղումներով․
Մրցանակային ծրագրի մասին տեղեկատվաթերթիկ՝ գերմաներեն
Մրցանակային ծրագրի մասին տեղեկատվաթերթիկ՝ անգլերեն
Անհատական հարցաթերթիկի լրացման ուղեցույց՝ գերմաներեն
Ծնողների համաձայնության թերթիկ՝ գերմաներեն/անգլերեն