Մուտքի վիզայի ազատականացում՝ մի քանի երկրների համար

Կառավարությունը վաղը՝ մարտի 6-ին կայանալիք հերթաան նիստի ժամանակ որոշում կընդունի Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Սինգապուրի և Կորեայի քաղաքացիներին Հայաստանի տարածք 

Նախագիծը ներկայացվել է Արտաքին գործերի նախարարությունը։ Հիմնավորման մեջ նշվում է, որ Ավստրալիան առանց մուտքի արտոնագրի կամ ժամանման պահին մուտքի արտոնագրի տրամադրման ռեժիմ ունի աշխարհի 170 երկրի հետ, ըստ վիճակագրության, Ավստրալիայի անձնագիրը ամենաազատ անձնագրերի ցուցակում զբաղեցնում է 7-րդ տեղը: Վրաստանի դեպքում Ավստրալիայի սովորական անձնագրերով քաղաքացիների համար գործում է մուտքի արտոնագրի բացառման ռեժիմ, իսկ Ադրբեջանի դեպքում՝ էլեկտրոնային վիզա ընթացակարգ:

Նոր Զելանդիան առանց մուտքի արտոնագրի կամ ժամանման պահին մուտքի արտոնագրի տրամադրման ռեժիմ ունի աշխարհի 172 երկրի հետ, ըստ վիճակագրության, Նոր Զելանդիայի անձնագիրը ամենաազատ անձնագրերի ցուցակում զբաղեցնում է 5-րդ տեղը: Վրաստանի դեպքում Նոր Զելանդիայի սովորական անձնագրերով քաղաքացիների համար գործում է մուտքի արտոնագրի բացառման ռեժիմ, իսկ Ադրբեջանի դեպքում՝ էլեկտրոնային վիզա ընթացակարգ:

2017 թվականից Սինգապուրի քաղացիներն ունեն ազատ մուտքի արտոնագիր կամ սահմանին մուտքի արտոնագիր ստանալու ընթացակարգ 173 երկրներ այցելելու համար: Սինգապուրի անձնագիրը համարվում է աշխարհում 4-րդը՝  (կիսում է տեղը բելգիական, անգլիական, հոլանդական, ֆրանսիական, լուքսեմբուրգյան և նորվեգական անձնագրերի հետ) զբոսաշրջության ազատության տեսանկյունից:

Հայաստանի բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների Սինգապուր կատարած այցելությունների ընթացքում ուրվագծվել են երկարատև երկկողմ համագործակցության ռազմավարական ուղղություններ, առաջին հերթին առևտրա-տնտեսական և գիտատեխնոլոգիական ոլորտներում: Բազմիցս խոսվել է հայ-սինգապուրյան համագործակցությունը լայնածավալ և երկարաժամկետ հիմքերով զարգացման անհրաժեշտության մասին:

Սինգապուրի քաղաքացիները Վրաստան այցելու դեպում նույնպես ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից, իսկ Ադրբեջան այցելելու դեպքում՝ մուտքի արտոնագիր ստանում են սահմանին:

Կորեայի հետ Հայաստանն ունի ջերմ հարաբերություններ և փոխշահավետ համագործակցություն: Կորեայի քաղաքացիներին ՀՀ մուտքի արտոնագրի պահանջի միակողմանի չեղարկումը առավել նպաստավոր պայմաններ կստեղծի երկկողմ տնտեսական կապերի զարգացման, ինչպես նաև զբոսաշրջության խթանման համար: Անկախությունից ի վեր Կորեայի Հանրապետությունն իր զարգացման պաշտոնական օգնության շրջանակներում  տեխնիկական աջակցության և այլ ծրագրերի միջոցով պարբերաբար աջակցություն է ցուցաբերում Հայաստանին:

2017 թվականի դրությամբ Կորեայի Հանրապետության քաղաքացիներն ունեն ազատ վիզա կամ սահմանին վիզա ստանալու ռեժիմ 170 երկրներ այցելելու համար: Կորեայի Հանրապետության անձնագիրը համարվում է աշխարհում 7-րդը՝ (կիսում է տեղը ավստրալական անձնագրերի հետ) զբոսաշրջության ազատության տեսանկյունից:

Կորեայի Հանրապետության  քաղաքացիները Վրաստան այցելելու դեպքում ազատվում են մուտքի արտոնագրի պահաջից, իսկ Ադրբեջան այցելելու դեպքում՝ մուտքի արտոնագիր ստանում են սահմանին:

Այս որոշման ընդունումը թույլ կտա վերոհիշյալ պետությունների քաղաքացիներին այցելել և մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով` մեկ տարվա ընթացքում` ազատելով նրանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից: Դա ոչ միայն կնպաստի զբոսաշրջության խրախուսմանն ու խթանմանը, այլև նոր սկիզբ կհանդիսանա ժողովուրդների հոգևոր և պատմամշակութային արժեքների փոխճանաչման, երկկողմ համագործակցության մի շարք նոր ոլորտների ուրվագծման և զարգացման համար:

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել