Մարտի 2-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները պարզել են, որ փետրվարի 17-ին, ժամը 15.30-ի սահմաններում, 1966 թ. ծնված Ղազար Ղ.-ն իրենց տան բակում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ որսորդական հրացանից կրակել է իր եղբոր որդու` 1989 թ. ծնված Գագիկ Ղ.-ի ուղղությամբ` պատճառելով ձեռքի վնասվածք:
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքից:
Ժամը 16.50-ին Գագիկ Ղ.-ն հրավիրվել է բաժին, ընդունվել է բանավոր հաղորդում և տրվել դատաբժշկի ուղեգիր:
Ժամը 17.20-ին Ղազար Ղ.-ն հրավիրվել է բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել որսորդական հրացանը:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է քննություն: