Այսօր՝ մարտի 2-ին, ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվեց Հրայր Թովմասյանը:
Ընտրությանը մասնակցել է 105 պատգամավորներից միայն 93-ը: Անվավեր է ճանաչվել 2 քվեաթերթիկ:
Կողմ է քվերակել 64, դեմ՝ 27 պատգամավոր:
Սահամանադրական դատարանի անդամ իր պարտականությունները ստանձնում է Ազգային ժողովում երդումով:
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը բաղկացած է 9 անդամից: Դատարանի անդամները պաշոնավարում եմ մինչև 70 տարին լրանալը, 2005 թվականի փոփոխություններով նրանք պաշտոնավարում են միչև 65 տարին լրանալը: Օրենքով, եթե որևէ դատավորի պաշտոնավարման ժամկետը լրացել է, սակայն նա իր վարույթում ունի որևէ գործ, ապա նրա պաշտոնավարման ժամկետը կարող է երկարացվել, բայց ոչ ավել, քան 6 ամիս: Սահմանադրական դատարանի դատավոր Կիմ Բալայանի 70 տարին լրացել է 2017 թվականի հոկտեմբերի 15-ին: Հրայր Թովմասյանը այս պաշտոնում առաջադրվել էր փետրվարին 16-ին:
Եվգենյա Համբարձումյան