Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Միակ թեկնածուին կողմ է քվերակել 63, դեմ՝ 30 պատգամավոր:
Իրավաբան.net-ը ներկայացնում է Գևորգ Կոստանյանի կենսագրությունը:
Ծնվել է 1977 թվականի հոկտեմբերի 4-ին, Երեւանում:
Հանրակրթական դպրոցն ավարտելուց հետո 1994 թվականին ընդունվել եւ 1999 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:
2006 թվականին ուսումնառություն է անցել Մեծ Բրիտանիայի Նոթինհեմի համալսարանում:
Ավարտել է ՀՀ ազգային ակադեմիայի փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտի դոկտորանտուրան:
Ծառայել է ՀՀ զինված ուժերում 1999-2001 թթ.:
Նույն ժամանակահատվածում ընդունվել է եւ սովորել է ԵՊՀ-ի հեռակա ասպիրանտուրայում, պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն:
1995-1999 թթ.՝ ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրության հարցերի վարչության առաջին կարգի խորհրդատու:
2001-2003 թթ. ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական:
2002-2013 թթ. դասավանդել է ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետում:
2003-2005 թթ. դասավանդել է ՀՀ ոստիկանության ակադեմիայում:
2003-2004 թթ. ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ:
2006 թ. ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական:
2006 թվականի մարտի 14-ից ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ:
2008-2011թթ. ՀՀ Նախագահի օգնական:
2008-2011 թթ. ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի մոնիթորինգի հանձնաժողովի նախագահ:
2011-2013 թթ. ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:
2013 թվականից մինչ օրս ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ:
2013-2016 թթ. ՀՀ գլխավոր դատախազ:
2004 թ. մինչ օրս՝ ՀՀ ներկայացուցիչ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:
2017 թվականի հունվարից մինչ ապրիլ՝ ՀՀ Նախագահի խորհրդական:
2017 թվականից մինչ օրս՝ ՀՀ ԱԺ պատգամավոր:
Իրավաբանական գիտությունների դոկտոր է, դոցենտ: Արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական:
ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դիպլոմային աշխատանք՝ «Կաշառքը եւ դրա համար պատասխանատվությունը»:
Մեծ Բրիտանիայի Նոթինհեմի համալսարանի ուսումնառության թեման՝ «Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի իմպլեմենտացիան»:
Իրավաբանական գիտությունների թեկնածուական ատենախոսության թեման՝ «ՀՀ Ազգային ժողովի սահմանադրաիրավական կարգավիճակը»:
Իրավաբանական գիտությունների դոկտորի ատենախոսության թեման՝ «ՀՀ դատարանների հայեցողությունը եւ դրա սահմանները Եվրոպական կոնվենցիոն կարգավորման համատեքստում (ձերբակալում, կալանավորում եւ արդար դատաքննություն)»:
Ամուսնացած է, ունի երկու զավակ: Անկուսակցական է:
Եվգենյա Համբարձումյան