Ես կարծում եմ, որ դա սխալ է․ նախարարը՝ կառավարության նիստերին ՄԻՊ-ի ներկա լինելու մասին

Արդարադատության նախարարությունը նոր նախագիծ է ներկայացրել, որով առաջարկվում է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարել: Այսպիսով, մարդու իրավունքների պաշտպանը  կկարողանա մասնակցել կառավարության նիստերին միայն վարչապետի հրավերի հիման վրա:

Այսօր՝ փետրվարի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը այս մասին նշեց, որ  Սահամանադրությամբ ամրագրված է, որ մարդու իրավունքների պաշտպանը միակ մարդն է, որ իրավունք ունի մասնակցել կառավարության նիստերին։

«Ես կարծում եմ, որ դա սխալ է։ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը չի կաշկանդվում և չի սահմնափակվում նրանով, որ ինքը գտնվում է կառավարության ներքին քննարկումներին, թե՝ ոչ»,-ասաց նախարարը։

Նա նաև հավելեց, որ կառավարությունը պետք է ազատ լինի իր քննարկումների ժամանակ։

Նշենք նաև, որ նախարարը ներկայացրեց 2017թ-ին այս ոլորտում կատարված աշխատանքները։ Դավիթ Հարությունյանը նշեց, որ 2017 թ-ին հաստատվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-19թթ գործողությունների ծրագիրը, որն ունի մարդու իրավունքներին առնչվող տարբեր ոլորտներում 96 գործողություն։

«Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանությանը» ԵՄ բյուջետային ծրագրով այս ոլորտին տրամադրվել է 17 մլն եվրո։

Մանրամասները՝ տեսանյութում 

Ալիսա Չիլինգարյան 

Ալեքսանդր Սարգսյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել