Իրանում օդանավ է վթարի ենթարկվել: Այս մասին հայտնում է «Թասնիմ» գործակալությունը:
Օդանավում 66 մարդ է եղել: Նախնական տեղեկություններով՝ ողբերգությունը տեղի է ունեցել երկրի կենտրոնական մասում, Սեմիրոմ քաղաքից ոչ հեռու:
Կործանված ինքնաթիռում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չեն եղել։ Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան բալայանը վկայակոչելով Իրանում ՀՀ դեսպանությունը. «Ցավակցում ենք զոհվածների հարազատներին»։
by video:
family of victims in airport after death of all passengers confirmed by officials.#isfahan #Tehran #PlaneCrash