«Վանսևան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2018 թվականի փետրվարի 22-ից մինչև 2019 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նոր որոշման նախագիծ է ներկայացրել կառավարությանը:
«ՎԱՆՍԵՎԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ
NN ը/կ |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը |
Անվանումը | Չափի միավորը | Քանակը | Արժեքը (դրամ) |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
1 | 7309 | Ցիստեռն գինու պահմանման համար 5.000լ | Կգ | 336 | 7.432.000 |
2 | 7309 | Ցիստեռն գինու պահմանման համար 10.000լ | Կգ | 505.5 | 11.892.000 |
3 | 7309 | Ցիստեռն գինու պահմանման համար 15.000լ | Կգ | 674 | 5.712.000 |
4 | 7309 | Ցիստեռն գինու պահմանման համար 2.000լ | Կգ | 145 | 3.430.000 |
5 | 7309 | Ցիստեռն գինու պահմանման համար 1.000լ | Կգ | 72 | 3.049.000 |
Ընդամենը | 31.515.000 |
Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը նպատակադրված է կատարել ընդհանուր շուրջ 148,2 մլն ՀՀ դրամի չափով ներդրում՝ սարքավորումներ ձեռք բերելու համար, սակայն որոշ ապրանքներ հանվել են ցանկից՝ արդեն իսկ ազատված լինելով ԱԱՀ-ից և այժմ հետաձգման ենթակա սարքավորումների գումարը կկազմի շուրջ 31,5 մլն ՀՀ դրամ։
Վերոնշյալ ներդրումների շնորհիվ հնարավոր կլինի ներդնել բարձրորակ ժամանակակից սարքավորումներ: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 11 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2018-2020 թվականները 193 հազ. ՀՀ դրամ: