Ի՞նչ իրավունքներ ունեն ծերերին խնամողները՝ վերջիններիս գույքի նկատմամբ

Սեփականության իրավունք ձեռք բերելու հիմքերը սահմանված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածով: Ի թիվս այլ հիմքերի՝ նշված իրավանորմի 2-րդ մասը, որպես սեփականության իրավունք ձեռք բերելու հիմք, սահմանում է, որ սեփականատեր ունեցող գույքի նկատմամբ դրա առուվաճառքի, փոխանակության, նվիրատվության պայմանագրի կամ գույքի օտարման այլ գործարքի հիման վրա սեփականության իրավունք կարող է ձեռք բերել այլ անձը: Հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ քաղաքացու մահվան դեպքում նրան պատկանող գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ժառանգաբար` կտակին կամ օրենքին համապատասխան, անցնում է այլ անձանց:

Վերը նշված իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ սեփականության իրավունքի փոխանցում ենթադրող որևէ պայմանագրի կամ կտակի բացակայության պայմաններում ծեր անձին խնամելը հիմք չի հանդիսանում վերջինիս մահից հետո ժառանգական գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու համար:

Կտակի բացակայության պայմաններում խնամվող ծեր անձին պատկանող գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ժառանգաբար կարող է անցնել նրան խնամողին միայն այն դեպքում, եթե խնամող անձը հանգուցյալի բարեկամ է, հանդիսանում է վերջինիս որևէ հերթի ժառանգ և ժառանգության ձևակերպման ժամանակ ժառանգման են հրավիրվում այդ հերթի ժառանգները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել