Արդյո՞ք կարող է պաշտոնատար անձը ճանապարհային նշաննների փոփոխություն անել՝ եթե դա անհրաժեշտ է իրեն: Այսպիսի հարց հնչեցրեց այսօր՝ փետրվարի 6-ին, Ազգային ժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը, երբ քննարկվում էր «Ճանապարհային նշանների և ազդանշանների մասին» կոնվենցիան (կից առարկությամբ) վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
Հարցին պատասպանեց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը:
«Չինովնիկը չի կարող որոշում ընդունել, դա կատարվում է առնվազն 2 գերատեսչության և տեղական ինքնակառավարման մարմնի հետ համատեղ»,-նշեց նախարարի առաջին տեղակալը: