Կամուրջ ստեղծվեց, շատ հետաքրքիր մարդկանց հետ ծանոթացանք և հետագայում կարող ենք կոալիցիաներ ստեղծել. ՔՀԿ դասընթացի մասնակիցը՝ ծրագրի մասին

Հայաստանի ամերիկյան համալսարանում արդեն 7-րդ խումբն է, որ անցնում է Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) կարողությունների զարգացմանն ուղղված կրթական ծրագրի 5-օրյա դասընթացը:

Դասընթացի մասնակից, «ՎԵՊԵԿ» կանանց ՀԿ ներկայացուցիչ Ջեմմա Մովսիսյանը նշում է, որ դասընթացին մասնակցելն իր համար մեծ փորձ է եղել.  «Արդեն կամուրջ ստեղծվեց, շատ հետաքրքիր մարդկանց հետ ծանոթացանք, և միգուցե,  կոալիցիաների ձևավորում լինի հետագայում»:

Նշենք, որ կրթական ծրագիրն իրականցվում է Եվրամիության կողմից ֆինանսավորող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում։ Նպատակը Հայաստանում քաղհասարակության շրջանում կայուն և արդյունավետ հմտությունների զարգացումն է՝ երկխոսություն սկսել կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ։

7-րդ խմբին հասարակական կազմակերպություններից մասնակցում են 20 ներկայացուցիչ՝ Երևանից և 6 մարզերից:

Սյունիքի մարզից «Համայնքների զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Ռոմա Գևորգյանի խոսքով, դասընթացի ժամանակ ստացած գիտելիքների պաշարը հետագայում կօգտագործվեն կազմակերպությունների, իսկ եթե հաջողվի կազմել կոալիցիաներ՝ նաև կոալիցիոն աշխատանքների համար: «Հետագայում կօգնի այն փորձը, որն ունեն, կուտակել ու մեզ են փոխանցել դասընթացավարները, այդ փորձը, մեր կողմից ընկալելու շնորիվ, մենք կարող ենք կիրառել նաև մեր կազմակերպություններում»,-նշեց դասընթացի մասնակիցը:

Նշենք, որ դասընթացը կազմակերպվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանաակներում։ Այն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել