Այսօր՝ հունվարի 31-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Գագիկ Համբարձումյանին ազատել է ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից: Ձեզ ենք ներկայացնում նրա կենսագրությունը:
Կրթություն
Ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
Ծառայությունը ոստիկանությունում
- 1978-1980 թթ. – Շահումյանի ՆԳ բաժնի քննչական բաժանմունքի քննիչ։
- 1980-1982 թթ. – Երևանի ՆԳ վարչության քննչական բաժնի քննիչ։
- 1982-1985 թթ. – ՀԽՍՀ ՆԳՄ քննչական վարչության քննչական մասի քննիչ, ապա ավագ քննիչ։
- 1985-1989 թթ. – ՀԽՍՀ ՆԳՄ քննչական վարչության քննչական մասի կարևորագույն գործերով ավագ քննիչ։
- 1989-1990 թթ. – ՀԽՍՀ ՆԳՆ քննչական վարչության քննչական մասի պետ։
- 1990-1991 թթ. – ՀՀ ՆԳՆ Երևանի քաղաքային վարչության Մաշտոցի ՆԳ բաժնի պետ։
- 1991-1992 թթ. – ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ-քննչական վարչության պետ։
- 1993-1996 թթ. ծառայել է ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում, 1996 թ. զորացրվել է ՀՀ ԶՈւ պահեստազոր։
- 1997 թ. կրկին ծառայության է անցել ՀՀ ՊՆ համակարգում։
- 1998-1999 թթ. – Երևան քաղաքի ՆԳ վարչության Արաբկիրի ՆԳ բաժնի պետ։
- 1999-2007 թթ. – ՀՀ ՆԳՆ, ապա ՀՀ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ։
- 2007 թ. դեկտեմբերի 15-ից – 2014 թ. հոկտեմբերի 3-ը – ՀՀ ոստիկանության պետի տեղակալ-քննչական գլխավոր վարչության պետ։
- 2014 թ. հոկտեմբերի 3-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ՝ ազատվելով ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, քննչական գլխավոր վարչության պետի պաշտոնից
Պարգևներ և կոչումներ
- 2003 թ. շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում։
- 2006 թ. շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում։
- 2009 թ. խրախուսվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով։
Ամուսնացած է, ունի երկու դուստր, մեկ որդի։