Ինչպե՞ս է որոշվում տարբեր քաղաքացիություններ ունեցող ծնողների երեխայի քաղաքացիությունը

ՀՀ ոստիկանությունը կարևոր է երախայի շահերի պաշտպանության ու իրավունքների իրացամանն ուղղված ցանկացած միջոցառում։ Այս մասին հյատարարություն է տարածել Անձնագրային և վիզնաերի վարչության պետ Մնացական Բիչախչյանը։

Իրավաբան.net Մնացական Բիչախչյանից տեղեկանու է, որ ՀՀ ոստիկանության կողմից շրջանառության մեջ դրված «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվելուց հետո կարճ ժամանակում դրական արձագանքներ ստացավ հանրության կողմից:

Նա ևս մեկ անգամ հիշեցնում է, որ օրենքով սահմանված դրույթի համաձայն, եթե երեխայի ծնվելու պահին ծնողներից մեկը ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսն օտարերկրացի, երեխայի քաղաքացիությունը որոշվում է ծնողների համաձայնությամբ:
«Պրակտիկայում փոխադարձ համաձայնության բացակայությունը խնդիրներ էր ստեղծում Հայաստանում բնակվող երեխաների համար: Տարիներ շարունակ մյուս ծնողից տեղեկություններ չունենալը կամ ընտանեկան խնդիրները փաստացիորեն զրկում էր երեխային անձը հավաստող փաստաթուղթ ունենալուց, ազատ տեղաշարժվելուց և այլն:
Օրենքում կատարված փոփոխությունների համաձայն, ծնողների համաձայնության բացակայությունը խոչընդոտ չի հադիսանա ՀՀ-ում բնակվող երեխային ՀՀ քաղաքացու անձնագիր տալու համար:
Մեկ ծնողի դիմումը բավարար է: Կարող է դիմել ՀՀ քաղաքացի կամ օտարերկրյա քաղաքացի ծնողը»,-նշում է նա:

Այն դեպքում, երբ երեխայի ծնվելու պահին երկու ծնողները ՀՀ քաղաքացիներ են, երեխան օրենքի ուժով, ծնվելու պահից հանդիսանում է ՀՀ քաղաքացի և անձնագրային ծառայություն դիմելիս երեխայի անձնագրավորման համար մյուս ծնողի համաձայնությունը չի պահանջվում

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել